Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պատիվը կյանքից թանկ է

Պատիվը կյանքից թանկ է
17.11.2024 | 12:47

Խաչմերուկում կանգնած երեք ոստիկանները օրվա որոշ ժամերի սուլիչներով են «խոսում-հրահանգում»՝ կուռռռ- կուռկուուռ-կուռու, և ժամանակ առ ժամանակ մետաղալարի պես ձգվում են՝ ինչ-որ «Ջիպի» կամ «Ջիպերի» անցնելու պահին։ Կողքից նայում, խղճահարվում եմ։ Ու՞մ են պատվի առնում։ Մեքենայի՞ն։ Մեքենայի ներսում նստածի՞ն։ Բայց, ախր, իրենք մեքենայի ներսը չեն տեսնում, ու շատ հնարավոր է, որ մեքենայում չէ պատվի առնելու անձը, մինչդեռ իրենք «չեստ» են տալիս... անցնող մեքենային։

Շա՜տ-շա՜տ տարիներ առաջ, երբ ապրում-աշխատում էի Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի միլիցիայի քաղբաժնում, մի գեղեցիկ օր ինձ վերադասս կանչեց իր մոտ ,,на партер,,՝ ինչպես մենք էինք մեր շրջապատում ասում, երբ որևէ աշխատակցի շեֆը կանչում էր շշպռելու։

Միլպետի աշխատասենյակում ինքն էր ու իր տեղակալներից մեկը։ Հենց սա էլ՝ տեղակալը, դարձավ շեֆի ասեղ թելողը: Ըստ որում, միանգամից բարձր ու վրա քշող տոնով ասաց.

- Դու քանի՞ գլխանի ես, որ երեկ փողոցում տեսել ու չես ողջունել գնդապետ Սերիխին (միլպետին)։

- Դա սուտ է։ Ես բարևել եմ,- ասացի։

- Բայց պատվի չես առել։

- Իսկ ինչու՞ պիտի պատվի առնեի, եթե ինքը քաղաքացիական հագուստով էր։

- Ձա՜յնդ... Ամեն դեպքում նա քո շեֆն է։

- Բայց քաղաքացիական...

- Ռեխդ փակի՛ր։

Եվ դատավճիռը եղավ այն, որ ինձ, որպես պատիժ, մեկ ամսով ուղարկեցին քաղաքի սթափարանում (вытрезвитель) աշխատելու, որտեղ ալկոհոլիկներն ու բոմժերն էին։ Իրենց կարծիքով՝ ինձ պատժել էին, չհասկանալով, որ յուրաքանչյուր անարդար որոշում կաթիլ-կաթիլ իմ մեջ ավելացնում էր միայն ատելությունն ու արհամարհանքը քառակուսի ուղեղ ունեցող չինովնիկների ու քարացած համակարգի նկատմամբ։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4059

Մեկնաբանություններ